ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Պետք է ձգտել դառնալ Հատուկ Պետություն

Պետք է ձգտել դառնալ Հատուկ Պետություն
28.09.2025 | 16:26

Օբյեկտիվորեն, ամեն ինչ, ամեն ինչ հնարավոր է hետ բերել, վերադարձնել. ազգային արժանապատվությունը, պատիվը, անվտանգության զգացողությունը, հաղթանակի ու ինքնաբավ, կայացած, ուժեղ ու երջանիկ ազգ լինելու զգացողությունը, որի պետականությունը ամեն հայի, ՀՀ քաղաքացու մեջքին կանգնած է։ Հնարավոր է նույնիսկ հետ բերել ողջ Արցախն իր բնական ու ոչբնական սահմաններով, նույնիսկ մի բան էլ ավելի, ու դառնալ ամբողջովին այլ քաղաքական տրամաչափի և աշխարհաքաղաքական լիգայի խաղացող պետություն։

Բայց դրա համար պետք է ֆունդամենտալ փոխել մտածելակերպն ու հոգեբանությունը՝ պահպանելով ազգային հիշողությունն ու զարգացնելով ազգային ինքնությունը։ Դառնալ նպատակասլաց, կրթատենչ, մշտապես մասնագիտացող և ժամանակը գնահատող, ազգային համայնքային բարձր զգացողությամբ ու պատասխանատվությամբ քաղաքական ժողովուրդ թե՛ Հայաստանի Հանրապետության տարածքում, և թե՛ Սփյուռքում։ Հանրության, պետության ու էլիտաների թերություններն ու առավելությունները ճիշտ հասկացող ու դրանք շտկող, ռազմավարական սխալները խորապես ընկալող, դասեր քաղող, իրական կարողություններն ու ռեսուրսները գնահատող և այդ կարողություններն ու ռեսուրսները մեծացնել ծրագրող մասնագետների ազգ։

Անվտանգության ոլորտը համադրել ժամանակակից տնտեսության, խելամիտ ինովացիոն տեխնոլոգիական արդյունաբերության հետ ու որդեգրել խորքային ռազմավարություն, որի մեջ կլինեն թե՛ Համապարփակ Անվտանգության Համակարգի, թե՛ Ակտիվ Զսպման և Էֆեկտիվ Հանրության դոկտրինները։

Պետք է սովորել դառնալ գերխորամանկ, գերպատասխանատու ու կատարելության ձգտող, քիչ խոսող ու շատ աշխատող։ Ոչպարծենկոտ կամ մեծամիտ, բայց ռազմավարական համբերությամբ զինված ու հողին կառչած, բարձր բարոյականությամբ միմյանց ու մեր պետության հանդեպ օժտված հանրություն։ Արցահայությանն ամեն գնով ՀՀ-ում պահող և իրենց հավաքական պոտենցիալը, առավելությունը ճիշտ գնահատող ու օգտագործող։ Խելամիտ ու ռազմավարական վերաբնակեցման ծրագրեր իրականցնող հանրություն ու պետություն։

Պետք է ձգտել դառնալ Հատուկ Պետություն, Ռազմավարականացված Պետություն, որը հստակ գիտի, թե այս հակամարտային ուժակենտրոն բազմաբևեռ աշխարհակարգում ինչպես է գոյապահպանվում իր յուրահատկությամբ ու կուռ միասությամբ և ինչպես է զարգանում՝ ուժի կուտակման, կուտակային կարողությունների ու գործորդության շարունակական մեծացման ու տեխնոլոգիական գերակայության ձգտելու նպատակով, որոնց պոտենցիալը մենք դեռ ունենք։ Այաինքն, Հատուկ Պետություն՝ իր կյանքի դինամիկայի, ինստիտուտների, զարգացման և self-help պետությանը հարիր հատուկ ռեժիմով ու էկոհամակարգով։ Շոշափելի, հստակ տեսլականը, առաջին հայացքից դժվար հասանելի, բայց հասկանալի տեսլականը հիմք է մեծ մոտիվացիայի՝ բազմանալու, աշխատելու ու մասնագիտանալու՝ հանուն նոր համազգային մեծ հաղթանակների։

Ու միշտ հիշեք՝ թե՛ թույլ լինելը, և թե՛ ուժեղ լինելը, թե՛ փոքր լինելով ուժեղին հաղթերը, թե՛ ուժեղ լինելով թույլին պարտվելը՝ բոլորը ընտրության ու կամքի հարցեր են։ Շարունակական, անխոնջ պայքարը ինքնության մաս ու ամենօրյա սովորություն, ազգային բնավորության մաս կարող է դառնալ. նմանատիպ օրինակները պատմության մեջ բազմաթիվ են։

Հետևաբար, պետք է ձգտել դառնալ Հատուկ Պետություն։ Կոնֆլիկտային ուժակենտրոն միջավայրում Մարտնչող կամ մարտնչելու ունակ Ժողովրդավարություն։

Բայց նախ պետք է փոխվի քաղաքական էլիտան և կասեցվի ներկայիս ինքնակործանման պարադիգման։ 1990-ականներից ի վեր, կարծես թե, երբեք խնդիր չի դրվել ազգային ուժի կուտակման ու պետական կարողությունների մեծացման։ Դա հնարավոր է միայն նկարագրած տեսլականի շուրջ որակապես նոր ազգային քաղաքական էլիտաների և ազգային բուրժուազիայի ձևավորնան ու համադրման պայմաններում։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 844

Մեկնաբանություններ